
Անվտանգության ժամանակակից մարտահրավերների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապաթուրայը այսօր՝ ապրիլի 20-ին ելույթ կունենա Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովում։
Ապաթուրայի զեկույցի թեման կլինի Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը կիբերանվտանգության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում։ Նախօրեին լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիան ցույց տվեց, որ անհրաժեշտ է ուժեղացնել Վրաստանի կիբերանվտանգության հնարավորությունները։
Ապաթուրայը Թբիլիսի այցի ընթացքում հանդիպումներ կունենա Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Նախատեսվում հանդիպումներ խորհրդարանում, արդարադատության, արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում, ինչպես նաև դեսպանների հետ։
Ջեյմս Ապաթուրայը 2010-2019 թվականներին եղել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։