ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անում զինված ուժերը դուրս բերել Վրաստանի տարածքից։ Այդ մասին ասված է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դահլալլահ կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է՝ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դուրս բերել այն ուժերը, որոնք տեղակայել է Վրաստանում՝ առանց երկրի համաձայնության։ Չնայած 16 տարվա ռուսական բռնազավթմանը՝ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են հանդիսանում»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք. այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարին:
Վրաստանի քաղհասարակության և փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ օգոստոսյան պատերազմը սկսվել է օգոստոսի 7-ին, իսկ ռուսական քարոզչության համաձայն՝ պատերազմը սկսվել է օգոստոսի 8-ին։ Ռուսական այս նարատիվը ծառայում է պատերազմ սկսելու համար Վրաստանին մեղադրելուն: Ուշագրավ է նաև այն, որ Վրաստանի գործող կառավարությունը՝ «Վրացական երազանքը», ևս ռուսական նարատիվի կողմնակիցն է: Այս թեմայի վերաբերյալ կարդացեք «Ալիք Մեդիա Վրաստան»-ի «Մեկ պատերազմի երկու ամսաթիվ. քաղհասարակությունն ընդդեմ ռուսական քարոզչության» վերատառությամբ հոդվածը:
Պատերազմի ժամանակագրությունը հասանելի է այստեղ: