ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կշարունակի աջակցել Վրաստանին, Մոլդովային, Բոսնիա և Հերցեգովինային, որոնք գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ:
Ստոլտենբերգն ասել է՝ նշված հանդիպումը կարևոր է հուլիսին նախատեսված Վիլնյուսի գագաթնաժողովին նախապատրաստվելու համար։
«Մենք համաձայն ենք, որ անհրաժեշտ է շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային…
Մենք չգիտենք, թե երբ կավարտվի այս պատերազմը, բայց երբ ավարտվի, պետք է ապահովենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողանա շարունակել թուլացնել Եվրոպայի անվտանգությունը»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անդամ երկրները պայմանավորվել են Ուկրաինային ռազմավարական բազմամյա աջակցության ծրագրի մշակման շուրջ, որը կբարձրացնի Ուկրաինայի համատեղելիությունը դաշինքի հետ և կմոտեցնի նրան ՆԱՏՕ-ի չափանիշներին։