
ՆԱՏՕ-ն քննարկում է ալյանսի ներկայությունը սևծովյան տարածաշրջանում ընդլայնելու հարցը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նման հայտարարություն Ստոլտենբերգն արել է՝ անդրադառնալով դաշինքը կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը մեծացնելու մասին հարցին։
«Մի քանի օրից ՆԱՏՕ-ի նավերը Սեւ ծովում կմասնակցեն զորավարժությունների», — հիշեցրել է դաշինքի քարտուղարը: