
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում շնորհավորել է Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ։
Խորհրդարանի նախագահը նշել է՝ Վրաստանը հավատարիմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների և աշխարհում խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցում սերտ համագործակցությանը։
«ՆԱՏՕ-ն այժմ ավելի ուժեղ է և ավելի միասնական, իսկ Եվրոպան էլ ավելի ապահով վայր է Ֆինլանդիայի հետ»,- գրել է Պապուաշվիլին:
Ի դեպ, երեկ՝ ապրիլի 4-ին, Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ երկիրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չեզոք վիճակում գտնվող Ֆինլանդիան, հարևան Շվեդիայի հետ միասին, որոշեցին անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո:
Պաշտոնական Անկարան ձգձգում էր Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը, թեև Թուրքիայի խորհրդարանը վերջերս աջակցեց Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։