
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գերմանական հայտնի Deutsche Welle լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի անվտանգության երաշխիքը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցությունն է։
Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը չի կարողանա պատերազմի միջոցով ստանալ անվտանգության այդ երաշխիքները, քանի որ չի կարողանա հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում:
«Այն, ինչ մեզ իրականում անհրաժեշտ է, ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը միանալու արագ և կարճ ճանապարհն է, քանի որ դա կարևոր է մեր անվտանգության համար»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նշենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, որը շարունակվում է առ այսօր: