
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մադլին Մունը պաշտոնական այցով Վրաստանում է:
Այսօր Մունը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ, որից հետո Մունն ու Թալավաձեն հանդես կգան համատեղ ասուլիսով:
Այսօ նաև հանդիպում տեղի կունենա Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհդի անդամների, նաև «Եվրոպական Վրաստան», «Միացյալ շարժում» և «Հայրենասերների դաշինք» խմբակցությունների ներկայացուցիչների ու խորհրդարանական մեծամասնության անդամների հետ:
Սեպտեմբերի 13-ին Մունը կայցելի նաև վրաց-օսական շփման գիծ:
Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը կհանդիպի նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և պաշտպանության նորանշանակ նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: