Բաթումին հյուրընկալել է Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությանը, որի կազմում է 29 անդամ երկրի մշտական ներկայացուցիչ։
Խորհրդի այցի վերաբերյալ քաղաքական գործիչները որոշ գնահատականներ են տվել: Ընդդիմության ներկայացուցիչները խոսում են ՆԱՏՕ-ի հանդեպ իշխանությունների կողմից իրականացվող սխալ քաղաքականության մասին: «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիա Բարամիձեի խոսքով, «Վրացական երազանքի» իշխանության պայմաններում ՆԱՏՕ-ին անդամակցությունն անիրատեսական է:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիայի հայտարարությամբ, «Իվանիշվիլիի թիմը կամք չունի Վրաստանի պատմական առաքելությունն իրականացնելու համար»:
Հակառակ կարծիքի են իշխանության ներկայացուցիչները: Պատգամավոր Դիմիտրի Ցքիտիշվիլիի խոսքով, ՆԱՏՕ-ի շաբաթը Վրաստանում անցկացնելը ապացուցում է, որ Վրաստանը դաշինքին էլ ավելի է մոտենում: