ՆԱՏՕ-ի հիմնադրամը ուժեղացնում է Վրաստանի ռազմական ներուժը

Նիդերլանդների Թագավորությունը լրացուցիչ 8 միլիոն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի հիմնադրամին (DCB)՝ Վրաստանի, Մոլդովայի և Բոսնիա և Հերցեգովինայի ռազմական ներուժն ուժեղացնելու համար։ Այս մասին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան։

Նրա խոսքով, ներկայիս անկայուն ժամանակաշրջանում կարևոր է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ամրապնդեն համագործակցությունը Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ։

Ըստ De Telegraaf հրատարակության՝ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է փորձում միջամտել Վրաստանի, Մոլդովայի և Բոսնիա և Հերցեգովինայի գործերին, և միայն համատեղ ուժերը կարող են հուսալիորեն զսպել ռուսական ագրեսիան։

Նիդեռլանդների կողմից ՆԱՏՕ-ի հիմնադրամին հատկացված 8 միլիոն եվրոն կծախսվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի, զենքի պահեստների պաշտպանության և կիբերանվտանգության ամրապնդման համակարգերի վրա։

Ի դեպ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 11-12-ը ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Վրաստանից գագաթնաժողովին մասնակցում է արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։