Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի հայտարարության համաձայն՝ Վրաստանում են դաշինքի ցամաքային զորքերի հրամանատարության սպաները։
Ըստ տեղեկության, սպաները Վրաստանում են «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» (OCC) խորհրդատվական այցի շրջանակներում՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի երկրորդ մակարդակի (NEL2) գնահատման համար։
«Վրաստանը ՆԱՏՕ-ի առաջնահերթ գործընկերն է, որի հետևակային վաշտը ՆԱՏՕ-ի «Reaction Force» (NRF) մաս է կազմում: Այս այցը LANDCOM-ի և Վրաստանի ցամաքային զորքերի ամուր և երկարաժամկետ հարաբերությունների մի մասն է», — ասված է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: