Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Նատո Չխեիձեն պաշտոնապես լքել է «Վրաստանի հայրենասերներ» խմբակցությունը:
Հատկանշական է, որ «Վրաստանի հայրենասերներին» գոնե մեկ անդամ չմիանալու դեպքում խմբակցությունը կլուծարվի, քանի որ այն կներկայացնի 5 պատգամավոր:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Իբերիա» հեռուստաալիքի հիմնադիր Նատո Չխեիձեն հայտնել էր Վրաստանի «Հայրենասերների դաշինքից» դուրս գալու մասին։
Նատո Չխեիձեն ղեկավարում է «Իբերիա» հեռուստաընկերությունը, որը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Հեռուստաընկերության ղեկավարությունը պնդում է, որ իշխանությունները ճնշում են գործադրում լրատվամիջոցի սեփականատեր հանդիսացող «Օմեգա գրուպի» բիզնեսի վրա՝ փորձելով սահմանափակել խոսքի ազատությունը։