National Geographic Traveler տպագիր հրատարակության ռուսերեն տարբերակը տպվել է Վրաստանի քարտեզով՝ առանց Աբխազիայի: Հոդվածի հեղինակը Վրաստանում է եղել մեդիա-շրջագայության ընթացքում, որը կազմակերպել էր Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտը: Դեպարտամենտից ասել են, որ հոդվածի բովանդակությունը Պալամարչուկն իրենց հետ չի քննարկել: Ռութավի 2-ը հաղորդել է, որ Պալամարչուկը Վրաստանում է անցկացրել մեկ շաբաթ, նրա կեցությունը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը հոգացել է Վրաստանի պետական բյուջեն:
Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտը ամսագրի խմբագրություն նամակ է ուղարկել, որում իր դժգոհությունն է հայտնել National Geographic Traveler-ին՝ որպես միջազգային թերթ: Հարցին միջամտել է նաև Վրաստանի արտգործնախարարությունը, որը նույնպես դատապարտել է մոսկովյան խմբագրության այս քայլը: