
«Լեյբորիստական կուսակցության» նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում անօրինական քարոզչություն է տեղի ունենում։
Նա թիվ 83 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներին մեղադրել է ընտրությունները կեղծելու մեջ, այնուհետև վեճի է բռնվել հանձնաժողովի ղեկավարի հետ:
Նաթելաշվիլիի խոսքով, ոմն անձինք շենքի մուտքի մոտ քարոզչական գործողություններ են իրականացնում, փորձում են ազդել ընտրողների վրա: Ընդդիմադիր թեկնածուն բողոքել է, սակայն հանձնաժողովի ղեկավարը հրաժարվել է արձանագրել բողոքը: