Նարինե Գինոսյանի գործով դատարանն արդարացման որոշում է կայացրել

«Հաղթեցինք` չնայած իմ և Անժելա Փութուլյանի նկատմամբ  բոլոր հետապնդումներին՝ սկսած նախկին պատգամավոր Հենզել Մկոյանից, Սակրեբուլոյի նախագահից,  անհիմն մեղադրանքներից, ոստիկանության ապարդյուն հետապնդումներից և հարցաքննություններից»,֊ արդարացման որոշման մասին  ֆեյսբուքում գրառում է արել Գինոսյանը։

Խոսքը յուրացման փաստով քրեական գործի մասին է, որի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման ղեկավար Նարինե Գինոսյանին և հաշվապահ Անժելա Փութուլյանին` մոտ 10 հազար լարի յուրացման փաստով։

Այս գործը 3 տարվա պատմություն ունի։ Նարինե Գինոսյանը գործը շինծու էր համարում, նա վստահ է, որ սա նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի վրեժն էր` ի պատասխան սեռական ոտնձգությունների մասին բարձրաձայնելուն։

Հիշեցնենք` Գինոսյանը դեռ տարիներ առաջ հայտնել է, որ Հենզել Մկոյանը իրեն բազմիցս ինտիմ առաջարկներ է արել, փորձել գայթակղել ճամփորդություններով ու թանկարժեք նվերներով։ Մերժում ստանալուց հետո նմանօրինակ վրեժ է ընտրել։

Կնոջ խոսքով` այս ողջ ընթացքում նամակներ է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, նշել է, որ Հենզել Մկոյանը սպառնում ու հետապնդում է իրեն, բոլոր նամակներն անպատասխան են մնացել: Նարինե Գինոսյանը չի դադարեցրել հասարակական գործունեությունը։ Իսկ այս տարի մասնակցում  է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, առաջադրվել է  Գախարիայի` Վրաստանի համար  կուսակցությունից։

Քրեական գործի մասին`

Հենզել Մկոյանը վրեժ է լուծում. Նարինե Գինոսյանն՝ իր նկատմամբ հարուցված քր. գործի մասին

 

Այլ նյութեր
Close

«Բազմազան Վրաստան». մեկնարկում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման ծրագիրը

Վրաստանի մշակութային կյանքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ինտեգրելու նպատակով երկրի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ Գիորգի Լեոնիձեի անվան գրականության թանգարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Բազմազան Վրաստան»...