Թբիլիսիի Նարիկղալա բերդ-ամրոցը կվերանորոգվի: Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Ըստ քաղաքապետարանի՝ վերանորոգումը կարժենա մոտավորապես 5,5 մլն լարի։ Նախագիծը ներառում է բերդամրոցի արտաքին պարագծի հիմնական կայանների հենարանների վերականգնումը և ներքին պարագծի բարեկարգումն ու դասավորությունը, ինչպես նաև՝ գեղարվեստական և դեկորատիվ լույսերի տեղադրումը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, քաղաքապետարանն ավարտել է վերանորոգման աշխատանքների առաջին փուլը, և այժմ մեկնարկում է երկրորդը։
Աշխատանքներն իրականացնելու համար համապատասխան ընկերության ընտրության մրցույթ դեռ չի հայտարարվել։ Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի հունիսը։
Շինարարական աշխատանքները վերահսկելու է մշակութային ժառանգության գործակալությունը։