
Լրագրող Նանուկա Ժորժոլիանիի բարեգործական «Նանուկա»-ի հիմնադրամի բանկային հաշիվը սառեցվել է։
Ժորժոլիանիի փոխանցմամբ՝ նախնական փուլում հիմնադրամի բանկային հաշվի սառեցման մանրամասներն անհայտ էին: Ավելի ուշ Ժորժոլիանին թարմացված տեղեկություն է հրապարակել՝ նշելով, որ հաշիվների վրա կալանք է դրվել դատարանի որոշմամբ՝ «անմիջական մեխանիզմի» կիրառմամբ։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում այս հարցի վերաբերյալ պատասխանել են՝ «այլ գերատեսչությունների հարցրեք», պետական անվտանգության ծառայությունից (ՊԱԾ) էլ ասել են՝ «իրենք էլ այս սահմանափակումը չեն խնդրել։
«Նանուկա»-ի հիմնադրամը վերջին շրջանում հիմնականում կենտրոնացած է եվրոպամետ բողոքի ցույցերի մասնակից երիտասարդների ընտանիքներին աջակցելու վրա: Հիմնադրամն աջակցում էր նաև այն քաղաքացիներին, որոնք մեղադրվում էին ոստիկանության կողմից վարչական իրավախախտումներ կատարելու համար և դատարանների կողմից ենթարկվում էին էական տուգանքների։
2024 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ եվրոպամետ բողոքի ակցիաները եռում էին, Նանուկա Ժորժոլիանին տեղեկություն տարածեց, որ ՊԱԾ-ն իր բարեգործական հիմնադրամի ֆինանսական փաստաթղթերն է պահանջել առևտրային բանկերից։
«Նանուկա»-ի հիմնադրամը բարեգործական հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2020 թվականին: Եվրոպամետ բողոքի ցույցերի սկզբում հիմնադրամը միջոցներ է հատկացրել ցույցերի համար պաշտպանիչ սարքավորումներ գնելու համար՝ ռեսպիրատորներ, ակնոցներ, հակագազեր և հագուստ։