
Գործարկվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական վեբ-կայքը՝ www.garibashvili.ge տիրույթով։ Կայքն ունի առանձին կատեգորիա՝ «Նամակ վարչապետին», որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հղել իր հարցը հաղորդագրության միջոցով կամ ներբեռնել որևէ ֆայլ։
Կայքը պարունակում է պաշտոնական հայտարարություններ և տեղեկատվություն վարչապետի ընթացիկ գործունեության՝ այցելությունների, հանդիպումների, պատվերների մասին։
Կայքի տեղեկատվությունը հասանելի է օգտատերերին վրացերեն, անգլերեն, օսերեն և աբխազերեն լեզուներով:
Կայքից կարող եք անցնել Ղարիբաշվիլիի YouTube-յան ալիք, Facebook-ի և Twitter-ի էջեր։