Նաիր Մելիքյանը նոկաուտով հաղթել է մրցակցին

Ախալքալաքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանը Գամմայի մրցաշարի շրջանակներում տեխնիկական նոկաուտով հաղթել է Դավիթ Բադուրաշվիլիին։

Բռնցքամարտը տեղի է ունեցել հունվարի 12-ին Բակուրիանիում:

Մելիքյանը մենամարտի առաջին րոպեին է առավելության հասել մրցակցի նկատմամբ:

Սա Նաիր Մելիքյանի երկրորդ մենամարտն էր և երկրորդ հաղթանակը Գամմայի մրցաշարում։ Նա կշարունակի պայքարը գլխավոր մրցանակի համար։ Մելիքյանի անձնական մարզիչն Արմեն Գրիգորյանն է: