
Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին այցելել է Մառնեուլի` քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող ծառայությունների համար կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Մառնեուլիի քաղաքապետ Կենան Օմարովը, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն նահանգապետի հետ այցելել են շինարարական աշխատանքների վայր։
Նշենք, որ Մառնեուլիում ենթակառուցվածքային նախագծով կառուցվելու է վարչական շենք` քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ծառայությունների համար։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիոն 460 հազար լարի և ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեից։