
Վրաստանի քննությունների ազգային կենտրոնի նախկին ղեկավար Մայա Միմինոշվիլին աշխատանքը շարունակում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում:
Առկա տեղեկատվության համաձայն, Միմինոշվիլին արդեն մեկ ամիս է համակարգում է կուսակցության նոր անդամների ընտրման հարցը:
Սա հաստատել է նաև կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
«Մայան աշխատում է կուսակցությունում, ինչ վերաբերում է կադրեր ընտրելուն, այդ որոշումը կայացնում է կուսակցության քաղխորհուրդը»- ասել է Կալաձեն: