Մզիա Ամաղլոբելին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա

«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին, որ արդեն 24-րդ օրն է բանտում հացադուլ է անում, տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա:

Կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հիվանդը բուժումը կշարունակի հիվանդանոցային պայմաններում։

Հատկանշական է, որ «Վիվամեդ» կլինիկայում բուժվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին:

Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։

Լրատվամիջոցների տնօրենը հացադուլ է սկսել հունվարի 12-ին՝ դեռևս քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ։

Ամաղլոբելին ձերբակալվել է վարչական կարգով հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ բողոքի ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար: Պաստառի վրա գրված էր «Վրաստանը գործադուլ է անում», ներկայացնում էր բողոքն ընդդեմ այդ գիշեր նմանատիպ գործողությունների համար ինը քաղաքացիների ռեպրեսիվ կալանավորման: