Մզիա Ամաղլոբելին կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ

«Նեթգազեթի» և «Բաթումելեբի» պարբերականների հիմնադիր-ղեկավար Մզիա Ամաղլոբելիին այսօր՝ փետրվարի 26-ին, «Վիվամեդ» կլինիկայից կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ», — տեղեկատվությունը տարածել է նրա իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» կազմակերպությունը։

«Տեղափոխվելը նրա ցանկությունն էր ինչպես հացադուլի ընթացքում, այնպես էլ հիմա», – հայտնում են ՀԿ-ից՝ հավելելով, որ Մզիա Ամաղլոբելին ցանկանում է մասնակցել մարտի 4-ին Բաթումիի քաղաքային դատարանում իր գործով նախատեսված դատական նիստին։

Մզիա Ամաղլոբելիին Բաթումիին ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև՝ հունվարի 12-ին՝ քրեական կարգով։

Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու մեջ, ինչի համար նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ Վրաստանի քաղհասարակությունը, իրավապաշտպան կազմակերպությունները, ընդդիմությունը, Եվրամիությունը, տարբերերկրների կառավարություններ և տասնյակ միջազգային կազմակերպություններ և նրան համարում են քաղբանտարկյալ։

Մզիա Ամաղլոբելին ձերբակալման պահից հայտարարել է հացադուլի մասին։ Հացադուլի 24-րդ օրը՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, բանտից տեղափոխվել են «Վիվամեդ» կլինիկա։