Մզիա Ամաղլոբելին հացադուլ է անում

«Բաթումելեբի»-ի և «Նեթգազետի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին հացադուլ է անում. իրավապաշտպանների այսօրվա ճեպազրույցից պարզ է դարձել, որ լրագրողը ձերբակալությունից հետո արդեն մեկ շաբաթ է, ինչ սնունդ չի ստացել։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Նոնա Քուրդովանիձեի խոսքով՝ այդ կերպ նա իր բողոքն է արտահայտում անօրինական ձերբակալության դեմ։

Կուրդովանիձեն խոսել է նաև լրագրողի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատավոր Նինո Սախելաշվիլին Ամաղլոբելիին դատապարտեց երկու ամսվա ազատազրկման։

Նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։

Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասը, որը ներկայացվել է Ամաղլոբելիին, նախատեսում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով։