
Դատավոր Նինո Սախելաշվիլին Batumelebi-ի և Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին դատապարտել է երկու ամսվա ազատազրկման:
Սախելաշվիլին դատախազի միջնորդությունը բավարարել է անմիջապես դատարանի դահլիճում` առանց խորհրդակցական սենյակ գնալու: Որոշման հրապարակումից հետո դահլիճում աղմուկ է բարձրացել, «ռուսներ», «ստրուկներ»՝ վանկարկել են վճռին սպասողները:
Նշենք, որ կալանավորման միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը, իսկ պաշտպանական կողմը Ամաղլոբելիի համար 100 հազար լարի գրավի դիմաց ազատում էր խնդրել։
Հիշեցնենք, Վրաստանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել «Բաթումելեբի» լրատվամիջոցի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին. նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։