
«Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների համահիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին հացադուլի 38-րդ օրը որոշել է վերսկսել սննդի ընդունումը։ Նրա նամակը հանրությանը ներկայացրել է «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների գլխավոր խմբագիր Էթեր Թուրաձեն։
«Հաշվի առնելով ողբերգությունը, որը տեղի ունեցավ Բաթումիում, որտեղ երկու անչափահաս երեխաներ ընկան ջրափոսը և մահացան, ինձ համար աներևակայելի դժվար է լսել հասարակության մտահոգությունը իմ առողջության և կյանքի համար: Այս օրերին բժիշկների օգնությամբ կփորձեմ ինչ-որ կերպ վերականգնել իմ սնուցումը։ Շնորհակալություն քաղբանտարկյալներ Թեմուր Քաթամաձեին և Նիկոլոզ Ջավախիշվիլիին` իրենց համերաշխության համար։ Նրանց էլ եմ խնդրում դադարեցնել հացադուլը։
Ես հատուկ պատասխանատվություն եմ զգում իմ գործընկերների, ընկերների և ընտանիքիս հանդեպ: Ես չեմ ուզում, որ իմ քաղցը թուլացնի նրանց։ Դուք էլ եք պայքարում ինձ համար»,- ասված է Ամաղլոբելիի նամակում։
Հիշեցնենք. Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով` վերջինիս ապտակելու մեղադրանքով։