Մզիա Ամաղլոբելիին չեն կարող վախեցնել. Զուրաբիշվիլի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին չեն կարող վախեցնել. նա շատ ուժեղ է։

Ամերիկյան «Ատլանտյան խորհրդ»-ի կողմից կազմակերպված Fire Side Chat քննարկման ժամանակ Զուրաբիշվիլին ասել է` քաղաքացիներին վախեցնելու նպատակով է իշխանությունը Վարչական օրենսգրքի փոխարեն կիրառում Քրեականը։

5-րդ նախագահն ասել է` Ամաղլոբելիի ազատազրկումը խելագարություն է. դրա փոխարեն կարող էր վարչական տույժ լինել։

«Շատ դեպքերում վարչական տույժեր չեն կիրառում։ Սա փորձ է վախեցնելու քաղաքացիներին։ Նրանք չեն կարողանա վախեցնել (Ամաղլոբելիին-հեղ.): Նա շատ ուժեղ է։ Դա, սակայն, մյուսներին վախեցնելու փորձ է։ Նույնը վերաբերում է հայտնի դերասանին (Անդրո Ճիճինաձեին-հեղ.)։ Նրանք (իշխանությունը-հեղ.) հասարակությանն ասում են՝ եթե մենք կարողանանք նրա հետ վարվել այսպես և 9 տարի ազատազրկման ենթարկել, նույնը կարող է պատահել ձեզանից յուրաքանչյուրի հետ», — ասել է Զուրաբիշվիլին։

Նա նաև հավելել է` նման ահաբեկումը վրաց հասարակության վրա չի ազդում։

Իրավաբանների կարծիքով՝ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադրի նկատմամբ մեղադրանքն ու խափանման միջոցն իրավական տրամաբանությունից դուրս են. դրանք անարդար են ու չհիմնավորված։ Իսկ Ամաղլոբելիի ապտակը ոստիկանին` չի կարելի հարձակում համարել։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։