
Բաթումիի քաղաքային դատարանում «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հրապարակումների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված վարչական իրավախախտման գործով դատական նիստը հետաձգվել է․ այն տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 17:00-ին։
Նիստում դատավոր Սալիխ Շաինիձեն հայտարարել է հետաձգման պատճառը՝ պաշտպանական կողմը չի տրամադրել վարչական իրավախախտման գործի նյութերը, հնարավոր չի եղել Մզիա Ամաղլոբելիի հեռահար մասնակցությունը։
Այսօրվա դատական նիստին ներկա չի եղել Մզիա Ամաղլոբելիի պաշտպանական թիմը։ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են՝ իրենց չեն տեղեկացրել նիստի մասին։ Ինչ վերաբերում է Մզիա Ամաղլոբելիի դիրքորոշմանը, թե արդյոք նա ցանկացել է հեռակա կարգով մասնակցել դատավարությանը, թե՝ ոչ, փաստաբանի խոսքով, կճշտվի անձամբ Մզիայի հետ։
Փետրվարի 15-ին GYLA-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք չեն ներկայացրել վարչական իրավախախտման արձանագրությունը, ինչը նախապայման է դատարանում գործ հարուցելու համար` «առանց կողմին ծանուցելու իրավախախտման գործընթացի գրանցման ու քննարկման մասին, անթույլատրելի է (ներկայացնել վարչական իրավախախտումների արձանագրությունը-հեղ.)»։
Հիշեցնենք. արդեն 37-րդ օրն է, ինչ Մզիա Ամաղլոբելին հացադուլի մեջ է։
«Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր տնօրեն ՄզիաԱմաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով, վերջինիս ապտակելու մեղադրանքով։