
Բաթումիի քաղաքային դատարանում Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը հետաձգվել է. հաջորդ նիստը կկայանա մարտի 13-ին, ժամը 11:00-ին։
Նշենք. այսօր՝ մարտի 6-ին, Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում էր Մզիա Ամաղլոբելիի գործի լսումը։
Ամաղլոբելիի փաստաբանները պնդում են, որ Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության մասին հաղորդումը կեղծված է, քանի որ նա ձերբակալվել է ոչ թե ոստիկանին վիրավորելու, այլ շենքի վրա պաստառ կպցնելու համար, և դա հաստատվում է տեսագրությամբ:
Ըստ փաստաբանների` 150-րդ հոդվածը չի նախատեսում ազատազրկում, ինչի պատճառով արձանագրության մեջ ներառվել է 173-րդ հոդվածը, որը հիմք է ստեղծել Մզիային կալանավորելու համար։