
Myway Airlines ավիաընկերությունը սկսում է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի չվերթով կանոնավոր ուղևորափոխադրումներ` հուլիսի 6-ից:
Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից Զվարթնոց օդանավակայան երթերն իրականացնելու է Բոինգ 737-800-ը` շաբաթական 2 անգամ` երեքշաբթի և շաբաթ: Տոմսերը հասանելի են ավիաընկերության` www.mywayairlines.com կայքում և տուրիստական գործակալություններում:
Myway Airlines-ը վրացական նոր ավիափոխադրող է` կոմերցիոն ծառայությունների ամբողջական փաթեթով: