
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, մայրաքաղաքի ղեկավարի իրենց թեկնածուի մասին տեղեկություն կլինի հաջորդ շաբաթ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
«Թե ով կլինի Թբիլիսիի քաղաքապետի` մեր կուսակցության թեկնածուն, լիարժեք տեղեկություն կունենաք մյուս շաբաթ», — ասել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնում Կալաձեի ղեկավարման ժամկետը լրանում է, հետևաբար, ՏԻՄ ընտրություններին իշխող Վրացական երազանք կուսակցությունը կներկայացնի նոր թեկնածուի: