Բոլնիսիի շրջանի Մուշևանի գյուղում փոխվել է կարանտինային ռեժիմի վերացման ամսաթիվը, և գյուղը հուլիսի 6-ի փոխարեն բացվել է այսօրվանից:
Ըստ Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլիի՝ Մուշևան գյուղը միակ բնակավայրն էր տարածաշրջանում, որտեղ դեռ գործում էր խիստ կարանտինային ռեժիմը:
«Հայտնի է, որ կորոնավիրուսի տարածման մասշտաբները ամենամեծն էին Քվեմո Քարթլիում: Դժբախտաբար, 290 դեպք է հաստատվել այստեղ: Մինչ օրս առողջացել է 282 մարդ, 4-ը շարունակում են բուժվել բուժհաստատությունում, ցավոք, 4 տարեց մարդ մահացել է: Մինչ այժմ Բոլնիսիի շրջանի Մուշևան գյուղը գտնվում էր կարանտինային խիստ ռեժիմում:
Լավ լուրն այն է, որ գյուղում, որտեղ եղել են 81 հաստատված դեպքեր, այսօր բոլոր հիվանդները լիովին առողջացած են, և բնակավայրի սահմանափակումները հանվում են : Քվեմո Քարթլիում այսօր արդեն սահմանափակումներ չունենք, բայց դա չի նշանակում, որ չպետք է հոգ տանենք մեր առողջության մասին. պետք է հետևենք առաջարկություններին և պահպանենք այս կայունությունը», — ասելէ Շոթա Ռեխվիաշվիլին:
Հիշեցնենք, որ Բոլնիսիի շրջանի Մուշևանի գյուղում խիստ կարանտինային ռեժիմը գործում էր ապրիլի 25-ից: