Մթնոլորտում պինդ մասնիկների պարունակության աճ է գրանցվել

Մթնոլորտում պինդ մասնիկների (PM10, PM2.5) պարունակության աճ է գրանցվել Վրաստանի տարածքում։ Օդի որակի պորտալում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ներկայումս օդն ամենաաղտոտվածն է Թելավիում և Ռուսթավիում։

Թբիլիսի քաղաքի Աղմաշենեբելիի պողոտայում օդի աղտոտման մակարդակը 94,25 PM10 մկգ/մ3 է, ինչը նշանակում է, որ օդի որակը շատ վատ է:

PM մասնիկները փոշու կամ այլ պինդ փոքր մասնիկներն են:

Այս փոքր մասնիկները մի քանի աղբյուր ունեն, այդ թվում՝ շինարարական գործընթացներ, փայտի վառարաններ, դիզելային շարժիչներ, ածուխով աշխատող ջերմաէլեկտրակայաններ, արդյունաբերություն, քամուց ցրված փոշի: