«Մթիս ամբեբի»-ի խմբագիրը տուժող է ճանաչվել

Վրաստանի գլխավոր դատախազությունը տուժող է ճանաչել «Մթիս ամբեբի» լրատվամիջոցի խմբագիր, լրագրող Գելա Մթիվլիշվիլիին՝ նրան ձերբակալելու, լրագրողական գործունեությանն ապօրինի միջամտելու և ոստիկանության կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու գործով, տեղեկացրել է «Մթիս ամբեբին»:

Սույն գործով հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 154-1-ին և 333-3-բ հոդվածներով։

Ոստիկանությունը Մթիվլիշվիլիին ձերբակալել է հունվարի 23-ին Թբիլիսիի Կեկելիձե փողոցում բնակվող ընտանիքներին բնակարաններից վտարելու ժամանակ։ Մթիվլիշվիլիի խոսքով, ինքը եկել է այդ վայր՝ իր մասնագիտական ​​պարտքը կատարելու, իսկ ավելի ուշ ոստիկանները նրան ձերբակալել են անհնազանդության մեղադրանքով։

Մթիվլիշվիլին պատմել է, որ ձերբակալությունից հետո ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել իրեն։ Ըստ նրա՝ ձերբակալվելուց հետո ինքը դարձել է անգործունակ. նա բուժօգնություն չի ստացել ոչ ոստիկանական բաժանմունքում, ոչ էլ` քննչական մեկուսարան տեղափոխվելուց հետո։