«Մթավարի արխիի» լրագրողի և օպերատորի վրա հարձակվողները ձերբակալվել են

«Մթավարի արխի» հեռուսատեսության լրագրողի և օպերատորի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով 2 անձ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Հատուկ քննչական ծառայությունը։

Տեղեկության համաձայն՝ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

«Պարզվել է, որ 2024 թվականի հուլիսի 25-ին առավոտյան ժամերին «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրող Վլադիմիր Մենաբդեն և օպերատոր Մանուչար Խավանաձեն Լանչխութիի մունիցիպալիտետի Սուփսա գյուղում լրագրողական գործունեություն ծավալելիս ամբաստանյալ Վ.Ի-ի և նրա եղբոր կողմից ստացել են վիրավորանքներ և ենթարկվել ֆիզիկական հարձակման։ Եղբայրը՝ Ա.Ի.-ն վնասել է նաև «Մթավարի արխի» հեռուստաընկերության տեսախցիկը»,- ասված է հաղորդագրության մեջ։