
Վրաստանյան «Մթավարի արխի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որից հետո Զալկալիանին որոշել է հրաժարական տալ։
«Մթավարի արխի»-ի փոխանցմամբ` դեսպանի և վարչապետի միջև կոնֆլիկտն է հանգեցրել հանդիպումների չեղարկմանը։
Հիշեցնենք, որ վարչապետն ԱՄՆ էր մեկնել ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավանդական ընդունելության հյուրերի ցուցակից հանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, տեղեկացրել էր «Ամերիկայի ձայն»-ը: