Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մայիսի 19-ին: Թիվ 31 ընտրատեղամասում գրանցված է 43 հազար 868 ընտրող:
«ԿԸՀ մեծամասնական թեկնածուներին ներկայացնելու համար առնվազն 439 ընտրողի՝ Մթածմինդայում գրանցված ընտրողների 1 տոկոսի ստորագրությունն է հարկավոր»,- հայտարարել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Աննա Միքելաձեն:
Նշենք, որ Մթածմինդայում միջանկյալ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն եղավ այն բանից հետո, երբ այդ շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց Վրաստանի նախագահի պաշտոնը:
Այսօրվանից նախընտրական շրջանը պաշտոնապես մեկնարկում է: