
Մթածմինդայում գտնվող շենքը, ուր նախկինում քաղաքացիները գնում էին լուսանկարվելու, փլուզվել է, որի հետևանքով 28-ամյա տղամարդ է մահացել, իսկ երկու հոգի վիրավորվել է: Այս տեղեկությունը հայտնել է TV Pirveli-ն։
ՆԳՆ-ից հաղորդել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելուն։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ շենքը, որի հատակը և պատերը փլուզվել են, քաղաքապետարանին չի պատկանում և մասնավոր սեփականատեր ունի։