«Խիստ անհանգստացնող է, երբ սեփական երկրում ունես մարդիկ, ովքեր խոսում են թշնամու լեզվով և հավատում են, որ իրենք իրենց տանն են»,- ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին ասել է, որ «կա նուրբ գիծ, որը պետք է պահպանվի, որպեսզի ապագայում չլինեն միջադեպեր, որոնք թույլ կտան Ռուսաստանին օգտագործել ռուսալեզու քաղաքացիների պաշտպանության սիրելի դոկտրինան»։
Հարցին, թե՝ ինչու՞ Վրաստանը չի մերժում Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկրի տարածք, նախագահ Զուրաբիշվիլին պատասխանել է, որ այս հարցը պետք է տալ Վրաստանի իշխանություններին։
«Ցավոք, ես գործադիր իշխանությունը չեմ ներկայացնում»,- ասել է նախագահը։