Վրաստանի գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիությունը մտադիր է դատարանի միջոցով պաշտպանել IDS Borjomi Georgia-ի կողմից աշխատանքից ազատված և գործադուլ անող 50 աշխատակիցների իրավունքները։ Փոխանցում է Business Media-ն։
Արհմիության ղեկավար Գիորգի Դիասամիձեն նշել է, որ աշխատակիցների գործադուլն արդեն 10-րդ օրն է շարունակվում, սակայն, չնայած խոստումներին, վերջին երկու ամիսների ընթացքում աշխատակիցները չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Դիասամիձեի խոսքով, վաղը արհմիությունները հայց են ներկայացնելու Բորջոմիի կամ Ախալցխայի քաղաքային դատարան՝ աշխատակիցներին պաշտպանելու համար։
«Մենք գործադուլի և դատարանի միջոցով կպայքարենք նրանց իրավունքները պաշտպանելու համար, մինչև այդ իրավունքները վերականգնվեն»,- ասել է Դիասամիձեն։
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորջոմի» ընկերության համասեփականատեր։
Կարդացեք նաև՝