Վրաստանի մշակույթի նախարարությունը Դիդգորիի ճակատամարտի մասին համակարգչային խաղ է պատրաստում։ Այս մասին հայտարարություն է տարածել նախարարությունը և հրապարակել խաղի թրեյլերը։
«Նախարարությունը հաշվի է առել երիտասարդների աճող հետաքրքրությունը թվային մեդիայի նկատմամբ և դրա հիման վրա որոշել է ստեղծել մի նախագիծ, որը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաները՝ վերակենդանացնելու այս կարևոր պատմական իրադարձությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Խաղի մեխանիկան կառուցված է ռազմավարության հիման վրա, խաղի մեջ նկատելի են վրացական մարտարվեստի տարրեր, համապատասխան նմուշներ և հնարավորինս ռեալ թվացող մարտիկներ։
Նշենք, որ Դիդգորիի ճակատամարտը տեղի է ունեցել 1121 թվականի օգոստոսի 12-ին Տփղիսի (ներկայիս Թբիլիսի) մերձակայքում գտնվող Դիդգոր բնակավայրում, Սելջուկյան սուլթանության և Վրաց թագավորության միջև։