Վրաստանի մշակույթի նախարարության դիմաց արվեստագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք բողոքում են մշակույթի ոլորտի, մասնավորապես՝ Արվեստի թանգարանի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու դեմ՝ պնդելով, որ այդ մարդկանց մշակույթի նախարարն ազատել է քաղաքական դրդապատճառներով։
Միաժամանակ, ցուցարարները մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիից պահանջում են կոնկրետ ծրագիր՝ վերականգնելու արվեստի թանգարանը։
Ցուցարարների խոսքով՝ հանրահավաքի հիմնական պահանջն է՝ պարզել, թե ինչ ճակատագիր է սպասվում մշակութային ժառանգության շենքին ու այնտեղ պահպանվող գանձերին։
Նրանց խոսքով՝ ստորագրահավաք է կազմակերպվել պահանջելով մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիի հրաժարականը։
Հանրահավաքին ներկայացված են «Մահ ժողովրդի թշնամիներին, հայրենիք վաճառողներին», «Փառք կուսակցությանը», «վերջ տանք բոլշևիկյան էներգիայի վնասի հետևանքներին» կարգախոսներով ցուցանակներ։
Կարդացեք նաև՝