Մշակութային գործիչների ցույցը՝ «Առաջին ալիք»-ի մոտ

Վրացի արվեստագետներն ու գեղարվեստի ​​ոլորտի ներկայացուցիչները Թումանիշվիլիի անվան թատրոնից երթով շարժվել են Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) շեքի մոտ, որտեղ բողոքի ցուց են անցկացնում:

Նրանք հեռուստաեթեր և իրենց պահանջների բարձրաձայնում են պահանջում: Ցույցի մասնակիցներն ասել են՝ «այս ռեժիմը ոչնչով չի տարբերվում նախկին ռեժիմից, որը ստրկացնում էր մարդկանց ահաբեկումների, տներ ներխուժելու և տեղահանության միջոցով»։

Դերասանները կարծում են, որ այժմ բեմում կանգնելու ժամանակը չէ, քանի որ փողոցում շատ ավելի կարևոր հարցեր են որոշվում։ Մշակույթի գործիչներն իրենց հետ բերել են նաև ակցիաների ժամանակ հատուկջոկատայինների կողմից դաժան ծեծի ենթարկված ցուցարարների լուսանկարները։

Հիշեցնենք, որ Թատերական համալսարանի շենքի մոտ հավաքվել էին թատրոնի ու կինոյի ներկայացուցիչներ։ Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին և նշել, որ նրանց թվում կան բուհի նախկին և ներկա ուսանողներ, և պահանջում են, որ Թատերական համալսարանի ռեկտորը հրապարակային հայտարարություն անի երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ։

Այնուհետև Թատերական համալսարանի ներկա և նախկին ուսանողները շարժվել են դեպի Մարջանիշվիլիի թատրոն, որտեղ լսել են թատրոնի տնօրեն Գոգի Մարգվելաշվիլիին։