Վրաստանի սննդի ազգային գործակալությունը հատուկ հետազոտությունների միջոցով մսամթերքի մեջ հայտնաբերել է ձիու և ավանակի միս։
Գործակալությունը նշված փաստի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին՝ հետաքննություն սկսելու համար։
«Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային գրասենյակը «Լիդեր» ՍՊԸ-ում (Գլդանի Ա. միկրոշրջան, թիվ 48 շենքի հարևանությամբ) ստուգման ժամանակ նմուշներ է վերցրել և հետազոտել հավատարմագրված լաբորատորիայում։
Հետազոտության արդյունքում աղացած մսի մեջ հայտնաբերվել է ձիու և ավանակի ԴՆԹ։ Օբյեկտին, օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում, հանձնարարվել է հանել/հետ կանչել այն ապրանքները, որոնց կատարումը վերահսկում է գործակալությունը։ Նաև գործակալության տեսուչները ստուգման ընթացքում մի շարք նմուշներ են վերցրել լաբորատոր հետազոտության համար»,- նշված է տեղեկության մեջ։
Սննդի ազգային գործակալությունը նշել է, որ գործակալությունը, սպառողների շահերը պաշտպանելու նպատակով, շարունակում է սննդամթերքի նմուշառումներն ու տարբեր պարամետրերի հետազոտությունները: