Մսամթերքի կեղծված կիսաֆաբրիկատների արտադրություն է բացահայտվել

Վրաստանում մսամթերքի կեղծված կիսաֆաբրիկատների արտադրության համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով, մարզերից մեկում՝ արհեստական ​​արտադրամասում, սիստեմատիկորեն արտադրել և վաճառել է կեղծված մսամթերքի կիսաֆաբրիկատներ, իսկը համը պահպանելու համար՝ սոյայի հավելումներ է օգտագործել:

Դատարանի որոշման հիման վրա իրականացված քննչական գործողությունների արդյունքում իրացման ցանցից և արտադրամասից ամբողջությամբ հանվել են կեղծ ապրանքները։

Նշված հանցագործությունը Վրաստանի քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով պատժվում է ազատազրկմամբ՝ 1-ից 3 տարի ժամկետով։