Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով 2018 թվականի 11 ամիսների ընթացքում մրգի և բանջարեղենի արտահանումը կազմել է 86.2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 4.5%-ով:
Վրաստանից հիմնականում արտահանվել է պնդուկ (50,4 միլիոն դոլարի), գետնանուշ (11.2 միլիոնի), դեղձ (8.2 միլիոն դոլարի), մանդարին (5.2 միլիոն դոլարի), խուրմա (1,8 միլիոն դոլարի), բանան (1.6 միլիոն դոլարի) և խնձոր (1.1 միլիոն դոլարի):
2017 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 90.3 միլիոն դոլարի միրգ, ինչը Վրաստանի արտահանման 3.69 տոկոսն է կազմել:
2018 թվականի առաջին 11 ամսվա տվյալներով՝ Վրաստանից արտահանվել է 7.7 միլիոն դոլարի բանջարեղեն, ինչը ամբողջ արտահանման 0.42 տոկոսն է կազմել: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 16.4 տոկոսով:
Հիմնականում արտահանվել է լոլիկ (4.2 միլիոն դոլար) և կարտոֆիլ (3.2 միլիոն դոլար):