Թբիլիսիի Կազբեգիի փողոցում պարեկի և մոտոցիկլետի վարորդի մասնակցությամբ վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդի մահվան գործով դատախազությունը ձերբակալել է պարեկային ոստիկանության աշխատակցի։
Ըստ դատախազության՝ ոստիկանին մեղադրանք է առաջադրվելու Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով` մահվան դեպքով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտում։ Ձերբակալվածին սպառնում է 4-7 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի ունեցել հուլիսի 19-ին: Վարորդը վարել է մոտոցիկլետը մեծ արագությամբ, ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժնի աշխատակիցները պահանջել են կանգնել, վերջինս չի ենթարկվել, շարունակել է շարժվել Կազբեգիի պողոտայի ուղղությամբ և բախվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ ընթացող պարեկային ոստիկանության աշխատակցի վարած ավտոմեքենային։ Մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է։
Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու խնդրանքով։
Հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական գործի քննությունը շարունակվում է։
Առկա է տեսանյութ, որտեղ ոստիկանը վկաներից մեկին արգելում է նկարահանել պատահարի վայրը, որից հետո երիտասարդին ձերբակալում են։