Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար՝ որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 569 հազար 773 լարի:
Տեղեկության համաձայն, այս ցուցանիշը գրեթե 5,5 անգամ ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 2022 թվականի 2 ամսում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար տուգանված անձանցից բյուջե է մուտքագրվել 102 հազար 655 լարի։
Ի դեպ, 2022 թվականին ընդհանուր առմամբ՝ Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար տուգանվել է 2 մլն 294 հազար 426 լարի։
Հիշեցնենք՝ Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձի վճարի օգտվելու համար. 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում վերջինս կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: