Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2022 թվականի ընթացքում Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար՝ որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 2 մլն 294 հազար 426 լարի:
Ըստ տվյալների՝ այս ցուցանիշը 7 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Փաստաթղթի համաձայն, 2021 թվականին առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար տուգանված անձանցից բյուջե է մուտքագրվել 334 հազար 731 լարի։
Ի դեպ, Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձի վճարի օգտվելու համար. 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում վերջինս կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: