2020 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի անդամների մեքենաների վառելիք գնելու համար բյուջեից հատկացվել է մոտ 2 միլիոն լարի, հայտնում է InterPressNews-ը:
Վրաստանի խորհրդարանից պահանջված հանրային տեղեկատվության մեջ նշված է, որ պատգամավորներին հատկացվել է ընդհանուր առմամբ 51 ավտոմեքենա։
Ըստ տեղեկության՝ Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի անդամների համար Վրաստանի խորհրդարանի հաշվեկշռում գրանցված տրանսպորտային միջոցներին, ըստ սահմանաչափի, ամեն ամիս հատկացվել է ընդհանուր առմամբ 28 հազար 350 լիտր վառելիք։
«2020 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը Վրաստանի խորհրդարանի բյուջեից 1 մլն 904 հազար 963 լարի 96 թեթրի է հատկացվել վառելիք գնելու համար, որից 2020 թվականի դեկտեմբերին՝ 35 հազար 706 լարի 38 թեթրի։ 2021 թվականին հատկացվել է 779 հազար 720 լարի 24 թեթրի, 2022 թվականին՝ 1 մլն 25 հազար 250 լարի 52 թեթրի, իսկ միայն 2023 թվականի հունվարին՝ 64 հազար 286 լարի 82 թեթրի։
Այս ամենից զատ, Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի մեքենաների համար ամեն ամիս հատկացվել է ընդհանուր առմամբ 7 950 լիտր վառելանյութ և գրանցվել Վրաստանի խորհրդարանի հաշվեկշռում` ըստ սահմանաչափի»,- նշված է տեղեկության մեջ: