
Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Կոնդրատիևին, որը Կարմիր հրապարակում խոսքի ազատության և խաղաղ հավաքների համար միայնակ ակցիա է անցկացրել:
Նրա ձեռքում է եղել սպիտակ թուղթ, որի վրա ոչինչ գրված չի եղել:
«Ես նրանց ասացի, որ ուղղակի մաքուր թղթով կանգնել էի ու ոչ մեկին որևէ կոչ չէի անում»,- ասել է ակտիվիստը:
Կանդրատիևին ավելի ուշ ազատ են արձակել: Նրա խոսքով ոստիկանները չեն իմացել ինչ անեն իր հետ: